«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան կիսվել է կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի ապագայի հետ կապված իր ծրագրերով։
«Կվարացխելիայի պայմանագիրն ուժի մեջ է ևս երեք տարի։ Կան ակումբներ, որոնք ցանկանում են պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, բայց մենք մտադիր ենք երկարաձգել նրա պայմանագիրը։ Այժմ ակումբը բանակցություններ է վարում նրա գործակալի հետ»,- Մաննանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը իտալական թիմի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը հինգ հանդիպում է անցկացրել՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։