«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ռոդրիի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսին։

Լրագրող Սեմ Լիի տեղեկություններով՝ «քաղաքայինները» ցանկանում են արագ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել իսպանացի կիսապաշտպանի հետ։

Ըստ աղբյուրի՝ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդյան ակումբը պատրաստ չէ կիսապաշտպանին վճարել նույն աշխատավարձը, որը ֆուտբոլիստը ստանում է «Մանչեսթեր Սիթիում»։ Ռոդրին ներկայումս հանդիսանում է «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտներից մեկը, որը կշնորհվի հոկտեմբերին։

Կիսապաշտպանն ամռանն օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Եվրոպայի առաջնությունում։