Սեպտեմբերի 17-ին «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում հյուրընկալվեց «Շտուտգարտին» և 3։1 հաշվով հաղթանակ տարավ։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին, իսկ 83-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Անտոնիո Ռյուդիգերին։
39 տարեկան 8 օրական հասակում Մոդրիչը դարձավ Չեմպիոնների Լիգայի երրորդ ամենատարեց գոլային փոխանցում կատարողը՝ Ամեդեո Կարբոնիից (39 տարեկան 176 օրական) և Ռայան Գիգսից (39 տարեկան 363 օրական) հետո։