Իվան Պերիշիչը նոր թիմ ունի

Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իվան Պերիշիչը պայմանագիր է կնքել ՊՍՎ-ի հետ։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկինում 35-ամյա ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը «Հայդուկի» հետ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ վիճաբանությունից հետո։

Պերիշիչը հայտնի է «Ինտերի», «Բրյուգեի», «Վոլֆսբուրգի», «Բորուսիայի», «Թոթենհեմի», «Բավարիայի» և այլ ակումբներում ունեցած ելույթներով։

Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրած 136 խաղում նա խփել է 33 գոլ։