«Ռոման» համաձայնել է թիմի գլխավոր մարզիչ նշանակել Իվան Յուրիչին։ Կողմերը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանավորվելու են երկարաձգման տարբերակով, որը կակտիվանա, եթե հռոմեացիները մտնեն Չեմպիոնների Լիգա, հաղորդում է Sky Sport-ը։
«Ռոմայում» Յուրիչը կփոխարինի Դանիելե Դե Ռոսսիին, ում հեռանալու մասին ակումբը հայտարարեց չորեքշաբթի օրը:
Յուրիչը «Տորինոյից» հեռանալուց հետո առանց թիմի է: 49-ամյա խորվաթ մասնագետը աշխատել է նաև «Վերոնա», «Ջենովա», «Կրոտոնե» և այլ թիմերում։