Լամին Յամալը ստացել է իր անունը՝ ի պատիվ այն մարդկանց, ովքեր օգնել են իր ծնողներին։
SER Catalunya-ի լրագրող Սիկե Ռոդրիգեսը պատմել է այն մասին, թե ինչպես է «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստը ստացել իր անունը:
Նրա լրիվ անունն է Լամին (արաբերենից նշանակում է «ազնիվ») Յամալ (արաբերենից նշանակում է «գեղեցիկ») Նասրաուի (հոր ազգանունը) Էբանա (մոր ազգանունը):
Երբ ֆուտբոլիստի ծնողները (Մունիր Նասրաուին և Շիլա Էբանան) սկսեցին հանդիպել, նրանք հնարավորություն չունեին տան վարձավճարը վճարելու: Նրանց ապաստան են տվել Լամին և Յամալ անուններով մարդիկ։
«Գումար չունենալու պատճառով չեն կարողացել տան վարձ տալ: Իսկ Մունիրը նրանց խոստացել է, որ եթե մի օր իր ընտանիքում երեխա ծնվի, ապա նա կանվանի նրանց անունով»,- ասել է Ռոդրիգեսը։