«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ Չեմպիոնների Լիգայում 9։2 հաշվով։
Անգլիացին այս խաղում դարձել է պոկերի հեղինակ:
«Զարմանալի խաղ էր։ Առաջին խաղակեսն իսկապես լավն էր, մենք օգտագործեցինք մեր հնարավորությունները: Երկրորդ խաղակեսն այնքան էլ լավ չսկսեցինք և կորցրինք անդրադարձները: Սրանից մենք պետք է դաս քաղենք։ Բայց մեր կողմից արձագանքը լավ էր։
Հիանալի է գոլեր խփելը: Այսօր մենք խուսափեցինք երկրորդ խաղակեսի վատ մեկնարկից, բայց ավելի ուժեղ մրցակիցը կարող էր մեզ պատժել նման խաղի համար»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: