«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան շատ գոհ է Ջեյդոն Սանչոյի՝ մարզումների նկատմամբ վերաբերմունքից։
Հիշեցնենք, որ անգլիացին վերջերս «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը՝ 20 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ, որը պարտադիր կդառնա, եթե «Չելսին» զբաղեցնի առաջնությունը 14-րդ տեղից բարձր։
Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսին, Սանչոն կարողացել է լավ հանդես գալ մարզումների ժամանակ և հիացրել մարզչին, ով մեծ հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ։
Հիշեցնենք, որ 24-ամյա Սանչոն վերջերս իր նորամուտը նշեց «Չելսիի» կազմում «Բորնմութի» հետ խաղում և իր գոլային փոխանցումով օգնեց Մարեսկայի թիմին նվազագույն 1։0 հաշվով հաղթանակ տանել։