Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը դարձավ «Ռեալի» ամենաերիտասարդ ռմբարկուն Չեմպիոնների Լիգայում։
Բրազիլացին գոլի հեղինակ է դարձել «Շտուտգարտի» դեմ ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում (3:1)՝ գոլի հեղինակ դառնալով 18 տարեկան 58 օրականում։
Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Ռաուլին, ով հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 1995 թվականի հոկտեմբերին «Ֆերենցվարոշի» դեմ խաղում, երբ նա 18 տարեկան 113 օրական էր։