ՉԼ․ «Ռեալը» տանը հաղթեց «Շտուտգարտին»

Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Շտուտգարտին» և հաղթեց՝ 3։1 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկան Կիլիան Մբապպեն, Անտոնիո Ռուդիգերը և Էնդրիկը։

Հյուրերի միակ գոլը հեղինակեց Դենիս Ունդավը։

Հաջորդ խաղում «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Լիլի» հետ, իսկ «Շտուտգարտը» կընդունի «Սպարտային»։