Իտալիայում «Լիվերպուլի» երկրպագուն, ով եկել էր «Միլանի» հետ հանդիպմանը, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վթարը տեղի է ունեցել Բերգամոյում «Միլան» – «Լիվերպուլ» հանդիպման նախորդ օրը, որտեղ մերսիսայդցիները հաղթել են 3:1 հաշվով:
51-ամյա Ֆիլիպ Ջոզեֆ Դուլին մահացել է երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը վթարի հետևանքով. տղամարդը վրաերթի է ենթարկել մեքենան, երբ նա անցնում էր ճանապարհը։ Իտալական մամուլի տեղեկությունների համաձայն՝ մահացածի մոտ եղել է անձնագիր և Չեմպիոնների Լիգայի խաղի տոմս։
Հաղորդվում է, որ իտալական ոստիկանությունը ներկա պահին հետաքննում է միջադեպը՝ ոստիկանության և վթարի երկու ականատեսների օգնությամբ։