Անտուան ​​Գրիզմանը կարող է տեղափոխվել MLS

Ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանի համար 2024/25 մրցաշրջանը կարող է վերջինը լինել «Ատլետիկոյի» կազմում։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը շարունակում է դիտարկել MLS տեղափոխվելու տարբերակը։ Գրիզմանը ավելի վաղ հայտնել էր, որ կցանկանար ինչ-որ պահի իրեն փորձել այդ առաջնությունում։

Հիշեցնենք, որ 33-ամյա ​​Գրիզմանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։