Սուպերակումբը ցանկանում է գնել «Բարսելոնայի» դարպասապահին

Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ է փնտրում, ով ապագայում կփոխարինի Մանուել Նոյերին։ Todofichajes պորտալի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գտնվում է գերմանական գրանդի շահերի ոլորտում։

«Բլաուգրանան» կարող է մտածել 32-ամյա ֆուտբոլիստին վաճառելու մասին՝ նրա բարձր աշխատավարձի պատճառով: Տեր Շտեգենի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Մարկ-Անդրեն անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում բաց է թողել չորս գնդակ։