«Բարսելոնան» և «Ռեալը» հետաքրքրված են ՊՍԺ-ի ֆուտբոլիստի ծառայություններով

Իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, ով հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լա Լիգայի երկու գրանդներ։ Խոսքը կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» մասին է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։

Ֆաբիան Ռուիսի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանում Ռուիսը երեք հանդիպում է անցկացրել, դառնալով՝ մեկ գոլի հեղինակ։