Ուիլյամ Գալաս. «Այս տղաները լավագույնն էին գրեթե 15-20 տարվա ընթացքում»

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ուիլյամ Գալասը խորհուրդներ է տվել «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին։ Ըստ ֆրանսիացու՝ երիտասարդ ֆուտբոլիստի համար կարևոր է հետևողականություն դրսևորել իր ելույթներում։

«Քոուլ Պալմերը պետք է մնա իր մակարդակի վրա։ Նա պետք է ունենա նախորդի նման մրցաշրջաններ՝ նորից ու նորից ու նորից։ Դուք պետք է դա անեք տարեցտարի, ինչպես դա անում են լավագույն ֆուտբոլիստները, լեգենդները։

Մեսսի և Ռոնալդու. Այս տղաները լավագույնն էին գրեթե 15-20 տարվա ընթացքում։ Սա չափանիշ է, եթե ցանկանում եք լավագույնը համարվել»,- ասել է Գալասը Prime Casino-ին։

2024/25 մրցաշրջանում Քոուլ Պալմերը վեց խաղում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։