Ալիսոն․ «Սա այն պատճառներից մեկն է, որ Բրազիլիայից տեղափոխվեցի Եվրոպա»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը պատմել է, որ Չեմպիոնների Լիգայում խաղալը Բրազիլիայից Եվրոպա գալու պատճառներից մեկն է։

«Պատկերացրեք, որ մի ամբողջ տարի չեք անում այն, ինչ սիրում եք, պատկերացրեք, թե ինչ կզգաք, երբ հնարավորություն ունենաք դա նորից անելու։ Մենք հենց այդպես ենք զգում։ Չեմպիոնների Լիգային մասնակցելը պատճառներից մեկն է, որ Բրազիլիայից տեղափոխվեցի Եվրոպա։ Մենք ամեն ինչ կանենք և կփորձենք հաղթել»,- Ալիսսոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում «Լիվերպուլը» կմրցի «Միլանի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00-ին: