Տիբո Կուրտուա․ ««Ատլետիկոյի» երկրպագուներ վիրավորված են, բայց նրանք չափն անցան»

Տիբո Կուրտուան ​​մեկնաբանել է «Ատլետիկոյի» երկրպագուների հարձակումները.

Մադրիդի «Ռեալի» դարպասապահը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին։

«Ես հասկանում եմ, որ նրանք վիրավորված են, քանի որ հիմա ես խաղում եմ նրանց սկզբունքային մրցակցի կազմում, բայց կարծում եմ, որ որոշ պահերի նրանք սկսեցին շատ վատ վերաբերվել, չափն անցան՝ առնետներ, արյուն, ցուցանակի պատմություն…»,- փաստագրական ֆիլմում ասել է Կուրտուան։