Տիագու Մոտտա. «Ինձ դուր է գալիս Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան խոսել է Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափի մասին.

«Մենք հպարտ ենք, որ խաղում ենք այս մրցաշարում, ուրախ ենք տանը խաղալու համար: Անհամբեր սպասում եմ այս հանդիպմանը: Մենք պետք է լավ ֆուտբոլ ցուցադրենք՝ հանուն մեզ և հանուն մեր երկրպագուների։ Ինձ դուր է գալիս Չեմպիոնների Լիգայի նոր ձեւաչափը։ Մենք խաղալու ենք շատ թիմերով։ Սա ինձ ուրախացնում է, քանի որ մենք կկարողանանք նոր բան սովորել»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում «Յուվենտուսը» կխաղա ՊՍՎ-ի հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Սկիզբը՝ 20:45-ին։