Ֆաբիան Ռուիսի համար կպայքարեն իսպանական գրանդները

Իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը, ով հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, կարող է վերադառնալ հայրենիք։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Լրագրողների տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լա Լիգայի երկու գրանդներ։ Խոսքը կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» մասին է։ Ֆաբիանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:

Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանում Ռուիսը երեք խաղ է անցկացրել։ Կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ։