Սերբ կիսապաշտպանը տեղափոխվեց «Արարատ»

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել սերբ կիսապաշտպան Մարկո Պավլովսկին, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտապանի դիրքում և նախկինում խաղացել է «Բելգրադում», «Պորտուի» երկրորդ թիմում, Մինսկի «Դինամոյում», լիտվական «Ռիտերլաիում» և «Սուդավայում», ինչպես նաև չեռնոգորական «Բուդուչնոստում»։
Նա հանդես է եկել նաև Սերբիայի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականի կազմում: 2013-ին թվականին նա ավագի կարգավիճակով Սերբիայի մինչև 19 տարեկանների ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։