Իտալական Ա Սերիան նոր առաջատար ունի

«Ուդինեզեն» չորս տուրից հետո դարձավ Ա Սերիայի միանձնյա առաջատար։

Իտալիայի առաջնությունում Կոստա Ռունյաիչի թիմը երեք հաղթանակ տարավ, մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղաց։ Երեկ նրանք 3:2 հաշվով հաղթեցին «Պարմային»՝ հանդիպման 43-րդ րոպեին պարտվելով 0:2 հաշվով։

Վերջին անգամ «Ուդինեզեն» միանձնյա գլխավորել է Ա Սերիան 2011/12 մրցաշրջանում: Այդ ժամանակ ակումբը հավաքել էր 15 միավոր՝ անպարտելի մնալով իր առաջին յոթ հանդիպումներում և այդ ընթացքում բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ։