Ռոդրի. «Ֆուտբոլիստները մոտ են խաղադաշտ դուրս գալուց հրաժարվելուն»

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին կարծում է, որ շուտով ֆուտբոլիստները կհրաժարվեն խաղադաշտ դուրս գալուց՝ ավելի ու ավելի շատ հանդիպումների ֆոնին ծանրաբեռնվածության պատճառով։

«Կարծում եմ՝ մենք մոտ ենք դրան։ Սա ֆուտբոլիստների ընդհանուր կարծիքն է։ Եթե ​​ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, կգա ժամանակ, երբ մենք այլ ելք չենք ունենա»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

28-ամյա Ռոդրին 2023/24 մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 50 հանդիպում, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 8 խաղի։