«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը նոր մրցաշրջանի առաջին ամիսներին։
«Ես պրոֆեսիոնալ կերպով խաղացել եմ 11 տարի և այդ ընթացքում 11 գոլ եմ խփել։ Այս տղան ինը գոլ է խփել Անգլիայի առաջնության չորս խաղում։ Այսպիսով, հաջորդ խաղում նա կարող է ինձ հավասարվել։ Պատկերացնու՞մ եք, բայց ես զարմացած եմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Գվարդիոլան խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 484 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Հոլանդը հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։