Պեպ Գվարդիոլա. «Նրա վերադարձից հետո մրցակցությունը դաշտի կենտրոնում մեծացավ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի մասին մեկնաբանությունով։

«Գյունդողանի վերադարձից հետո մրցակցությունը դաշտի կենտրոնում մեծացավ։ Երբ նա հիանալի մարզավիճակում է, ինձ համար դժվար է բաց թողնել մեկ այլ ֆուտբոլիստի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 33-ամյա Գյունդողանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի երեք խաղերի և չի կարողացել գոլ խփել։