«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Պեդրին կարող էր անցյալ մրցաշրջանում լքել թիմը կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Չավիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին հայտնել է իսպանացի լրագրող Ադրիան Սանչեսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Պեդրիի շրջապատում զգացել են, որ Չավիի մարզչական շտաբից ինչ-որ մեկը դրդում է ֆուտբոլիստին հեռանալ:
Նշենք, որ այս մրցաշրջանում կիսապաշտպանն արդեն մասնակցել է հինգ հանդիպման, որտեղ կարողացել է երկու գոլի հեղինակ դառնալ։