«Նապոլին» պատասխանել է Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան խոսել է կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Խվիչան գործող պայմանագիր ունի ևս երեք տարով։ Կվարայով հետաքրքրված ակումբներ կային, բայց մենք կցանկանայինք շարունակել մեր համագործակցությունը։

Այժմ մենք աշխատում ենք նրա գործակալների հետ, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը»,- Մաննայի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Խվիչայի տրանսֆերով հետաքրքրված է ՊՍԺ-ն։