«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան խոսել է կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
«Խվիչան գործող պայմանագիր ունի ևս երեք տարով։ Նրանով շատ հետաքրքրված ակումբներ կան, բայց մենք կցանկանայինք շարունակել մեր համագործակցությունը։
Այժմ մենք աշխատում ենք նրա գործակալների հետ, որպեսզի երկարաձգենք պայմանագիրը»,- Մաննուի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Խվիչայի տրանսֆերով հետաքրքրված է ՊՍԺ-ն։