ՉԼ․ «Յուվենտուսը» վստահ խաղով հաղթեց ՊՍՎ-ին🎥

Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» տանը ընդունեց հոլանդական ՊՍՎ-ին և հաղթեց՝ 3:1 հաշվով։

Թուրինյան թիմի կազմից աչքի ընկան Քենան Յիլդիզը, Ուեսթոն Մաքքենին և Նիկո Գոնսալեսը։

Հյուրերի միակ գոլը խաղավարտին հեղինակեց Իսմայել Սայբարին։

Չեմպիոնների Լիգայի հաջորդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ (հոկտեմբերի 2), իսկ ՊՍՎ-ն տանը կընդունի պորտուգալական «Սպորտինգին» (հոկտեմբերի 1)։