«Բարսելոնան» պատրաստվում է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի երկար սպասված վերադարձին։
Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնան» ակնկալում է, որ ֆուտբոլիստը կմասնակցի Լա Լիգայի «Խետաֆեի» դեմ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 25-ին։
27-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կստանա բժշկական անձնակազմի դրական պատասխանը։
Մինչ «Խետաֆեի» հետ հանդիպումը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը պետք է մրցի «Մոնակոյի» հետ Չեմպիոնների Լիգայում (սեպտեմբերի 19), իսկ Իսպանիայի առաջնությունում՝ «Վիլյառեալի» հետ (սեպտեմբերի 22)։