Գուտի․ «Կիլիան Մբապպեի գալով թիմը ավելի լավը կդառնա»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին գնահատել է մադրիդյան ակումբի մրցաշրջանի մեկնարկը։

«Կային վերելքներ և վայրէջքներ։ Ակումբը լավ սկսեց՝ նվաճելով Եվրոպայի սուպերգավաթը։ Բայց Լա Լիգայի ոչ-ոքի խաղերը մեծ աղմուկ բարձրացրին։

Կարծում եմ, որ Կիլիան Մբապպեի գալով թիմը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լավը կդառնա»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։