Ռուս հարձակվող Դենիս Չերիշևը կարող է կարիերան շարունակել Հայաստանի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Armenie Football-ը, 33-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Նոայի» հետ։ Չերիշևն ազատ գործակալի կարգավիճակում է։
Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Վենեցիան», որի կազմում նա խաղացել է 2022 թվականից ինչև 2024 թվականի հուլիսը։
Դենիսը Մադրիդի «Ռեալի» սան է, նա իր կարիերայի մեծ մասն ացկացրել է Լա լիգայում՝ հանդես գալով «Ռեալ», «Վիլյառեալ», «Սևիլիա», «Վալենսիա»։ Ռուսաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 33 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։