«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կրկին վնասվածք է ստացել։
21-ամյա կիսապաշտպանը, որը սեպտեմբերի սկզբին Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում ազդրի առաջի մկանային վնասվածք էր ստացել, սեպտեմբերի 17-ին վերսկսել է թիմի հետ մասնակի մարզումները, սակայն վնասել է մյուս ոտքը և կարող է բաց թողնել ևս մի քանի շաբաթ, հաղորդում է Diario Sport-ը։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ֆերմին Լոպեսը անցկացրել է 3 հանդիպում։