Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային»՝ 4:1։ 4-րդ տուրում Ֆլիկի թիմը սեփական հարկի տակ 7։0 հաշվով ջախջախեց «Վիլյառեալին»։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Բարսելոնան» Լա Լիգայի վերջին երկու խաղում 7 ու կես տարվա ընթացքում առաջին անգամ 11 գոլ է խփել։
2017 թվականի մարտին կատալոնական ակումբը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ հաջորդաբար հաղթանակ տարան «Սպորտինգի» (6։1) և «Սելտայի» (5։0) նկատմամբ։