«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի և թիմի նախկին հարձակվողի հարաբերություններում լարվածություն է առաջացել նրանց համագործակցության հենց սկզբում, գրում է Manchester Evening News-ը։ Այն աստիճանաբար ավելացավ մարզումներից մեկի կոնֆլիկտից հետո:
Հոլանդացի մասնագետը մարզումների ժամանակ ֆուտբոլիստներից պահանջել է հանել ականջօղերն ու այլ զարդեր։ Պորտուգալացին մերժել է. Օլե Գունար Սուլշերի և Ռալֆ Ռանգնիկի օրոք նման պահանջներ չեն եղել:
Տեն Հագը շարունակել է պնդել և խնդրել իր օգնական Սթիվ ՄաքՔլարենին «մեկընդմիշտ» զբաղվել այս հարցով։ Անգլիացին ֆուտբոլիստի հետ զրույցում փորձել է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն ի պատասխան նա թփերի մեջ է նետել իր 1000 ֆունտ արժողությամբ ականջօղերը։