Էրիկ տեն Հագ. «Էնթոնին պետք է ուշքի գա»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է բրազիլացի վինգեր Էնթոնիի մասին։

«Էնթոնին պետք է ուշքի գա, և նա դրա հնարավորությունն ունի: Եթե ​​նա ճիշտ բաներ անի, ապա կկարողանա մրցել մեր երիտասարդ տաղանդների հետ»,- սոցցանցերում տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Էնթոնին «Այաքսից» է տեղափոխվել 95 միլիոն եվրոյի դիմաց։ «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլիստի միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է ևս երեք տարի։