«Բարսելոնան» ներկայացրել է թիմի երրորդ մարզաշապիկը 🎥

«Բարսելոնան» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։

Կատալոնական ակումբի նոր երրորդ մարզաշապիկը բաց կանաչ է։

Համազգեստը ոգեշնչված էր կանանց ֆուտբոլի զարգացմամբ:

Nike Swoosh-ի տարբերանշանը շապիկի վրա շրջված է և ունի կապտանռնագույն գույներ: Տեխնիկական հովանավորի տարբերանշանը տեղադրված է ուղղահայաց՝ ցույց տալու կանանց ֆուտբոլի առաջընթացը։