«Բարսելոնան» որոշում է կայացրել Լամին Յամալի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն ավելի հավանական է, որ երկարաձգի պայմանագիրը կատալոնական թիմի հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, հաջորդ ամռանը, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան, կատալոնական ակումբը նրան կառաջարկի նոր պայմանագիր կնքել մինչև 2030 թվականը՝ զգալիորեն բարելավված պայմաններով։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է ակումբի հինգ հանդիպման՝ դառնալով երեք գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Յամալի և կատալոնական թիմի միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։