«Բարսելոնան» որոշում է կայացրել Լամին Յամալի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն ավելի հավանական է, որ երկարաձգի պայմանագիրը կատալոնական թիմի հետ։

Ինչպես հայտնում է Marca-ն, հաջորդ ամռանը, երբ նա կդառնա 18 տարեկան, կատալոնական ակումբը կառաջարկի նոր պայմանագիր կնքել մինչև 2030 թվականը՝ զգալիորեն բարելավված պայմաններով։

Transfermarkt պորտալը գնահատում է «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի տրանսֆերային արժեքը 120 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է ակումբի հինգ հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: