«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը «Ոսկե Գնդակի» դափնեկրի հետ

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆուտբոլիստ Այտանա Բոնմատիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

26-ամյա իսպանացին «Բարսելոնայում» կմնա մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Այտանան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 275 խաղ՝ բոլոր մրցաշարերում խփելով 96 գոլ։ Նա ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Առաջին թիմում հանդես գալու ընթացքում նա նվաճեց 23 տիտղոս՝ «բլաուգրանայի» հետ տիտղոսների քանակով զբաղեցնելով ութերորդ տեղը։ Բացի այդ, անցյալ տարի ֆուտբոլիստը նվաճել էր «Ոսկե Գնդակը»։