«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Միլանի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Չեմ կարծում, որ մեզանից որևէ մեկը վախենում է միմյանց դեմ խաղալուց, բայց մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Միլանին»: Նրանք փորձ ունեն, բայց մենք չենք վախենում, այլ հարգում ենք նրանց ֆուտբոլիստներին։ Շաբաթ օրը 4-0 հաշվով հաղթանակ տանելով՝ նրանք ցույց տվեցին, որ լավ մարզավիճակում են: Վախենալը սխալ բառ է: Մենք հարգում ենք մեր մրցակցին»,- Սլոթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Միլան» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Սկիզբը՝ 23:00-ին: