Ալվարո Մորատա. «Այստեղ գալուց ի վեր ես երազել եմ այսպիսի հանդիպումների մասին»

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով։

«Այստեղ գալուց ի վեր ես երազել եմ այսպիսի հանդիպումների մասին։ Մենք կարող էինք հանդիպել կիսաեզրափակչում կամ նույնիսկ եզրափակիչում։ Ես ամենաբարձր ցանկությունն ունեմ լավ հանդես գալու և երկրպագուներին հպարտացնելու։

«Լիվերպուլի» նման հանդիպումները պատմության մեջ են մտնում։ Չեմպիոնների Լիգան Չեմպիոնների Լիգան է։ Կարևոր չէ, թե ինչպես ես հայտնվել այս մրցաշարում, այստեղ մրցում են Եվրոպայի լավագույն ակումբները։ Մենք շատ մոտիվացված ենք»,- Մորատայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Միլան» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին։