Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն խոսել է «Մարսել» տեղափոխվելու հանգամանքների մասին։
29-ամյա ֆրանսիացին երկուշաբթի օրը ժամանել է Մարսել՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար։ Ռաբյոն ազատ գործակալի կարգավիճակում էր անցած ամառ «Յուվենտուսից» հեռանալուց հետո։
«Սկզբում դա քիչ հավանական էր թվում, բայց Մեհդիի հետ երկար զրույցներից հետո մենք համաձայնության եկանք։ Խոսել եմ նաև մարզչի հետ… Նախագիծն իսկապես դուր եկավ ինձ։ Քաղաք, որն ապրում է ֆուտբոլով, այն ստիպում է քեզ խաղալ և հաղթել»,- ասել է Ռաբիոն BFM-ին տված հարցազրույցում։