Լամին Յամալը այս ցուցանիշով զիջում է միայն Էրլինգ Հոլանդին

Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում «Բարսելոնան» արտագնա խաղում 4։1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը։ Այժմ ֆուտբոլիստը Լա Լիգայի մեկնարկած մրցաշրջանի հինգ տուրերի արդյունքներով դարձել է 7 արդյունավետ գործողության հեղինակ (3 գոլ և 4 գոլային փոխանցում)։

Ինչպես հայտնում է Squawka-ը՝ Եվրոպայի թոփ 5 առաջնություններում այս պահին ավելի արդյունավետ գործողություններ ունի միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 9 (9-ն էլ գոլեր)։