Մայք Մանյանի ապագայից նոր տեղեկություն կա

«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը մոտ է իր ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ֆրանսիացին շուտով պետք է նոր պայմանագիր ստորագրի, որը կգործի մինչև 2028 թվականը։ Նշվում է, որ կողմերը արդյունավետ բանակցություններ են վարել և համաձայնեցրել համագործակցության պայմանները։

Նոր պայմանագրով դարպասապահը կվաստակի տարեկան 6 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Մանյանը «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականի ամառից, երբ տեղափոխվեց ֆրանսիական «Լիլից»։