Վերջին անգամ «Ատլետիկոն» այս ցուցանիշը գրանցել է 2020 թվականին և դարձել Լա Լիգայի չեմպիոն

Լա Լիգայի 5-րդ տուրում «Ատլետիկոն» ընդունեց «Վալենսիային» և 3։0 հաշվով ջախջախեց մրցակցին։

«Ատլետիկոն» Լա Լիգայում 4 հանդիպում անընդմեջ գոլ բաց չի թողնում։

Ինչպես հայտնում է Cadena SER-ը, նման բան մադրիդյան ակումբի հետ տեղի չի ունեցել 2020 թվականի դեկտեմբերից ի վեր, և այդ մրցաշրջանում «Ատլետիկոն» դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։