Սիմոնե Ինձագի. «Պետք է շնորհավորել «Մոնցային»»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Մոնցայի» հետ ոչ-ոքին (1:1) Ա Սերիայի խաղում։

«Թիմը ճիշտ վերաբերմունք ուներ։ Առաջին 20 րոպեներին մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք և պետք է բացեինք խաղի հաշիվը։

Անցյալ տարի նման խաղ կար, բայց հետո մենք շուտ գոլ խփեցինք։ Դիմարկոյի և Լաուտարոյի հետ կապված պահերը վտանգավոր էին, դրանից հետո մենք դանդաղ էինք գործում գնդակով, այնքան էլ վստահ չէինք, երբ հնարավորություն ունեինք հարվածելու, ֆուտբոլիստները գնդակը տվեցին իրենց խաղընկերներին։

Մենք ցանկանում էինք հաղթել, գուցե նույնիսկ արժանի էինք դրան, բայց պետք է շնորհավորել «Մոնցային», որը լավ էր պաշտպանվում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։