SERIE A. «Մոնցան» և «Ինտերը» չպարզեցին հաղթողին🎥

Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Մոնցան» սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Դանի Մոտան, իսկ «Ինտերի» կազմից խաղի հաշիվը հավասարեցրեց Դենզել Դումֆրիսը։

«Ինտերը» այս խաղից հետո 8 միավորով կիսում է «Տորինոյի» և «Յուվենտուսի» հետ երկրորդ տեղը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով մեկ միավոր։ «Մոնցան» երեք միավորով 14-րդն է մրցաշարային աղյուսակում։