Ռուի Մոտա․ «Երկրորդ դեղին քարտի հետ կապված դրվագը ես չեմ ընդունում»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Նոան» մրցեց «Արարատի» դեմ և պարտվեց 1:2 հաշվով։ Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփել է հանդիպումը։

«Ամեն դեպքում խաղի ժամանակ եղան որոշ իրավիճակներ, որոնք ես չեմ կարողանում հասկանալ: Օրինակ՝ Արտյոմի հետ կապված դրվագը: Կա՛մ պետք է 11-մետրանոց լիներ, կա՛մ՝ գոլն արձանագրվեր: Եթե հաշվենք, որ խաղացողը դիպավ գնդակին, ուրեմն Միլկովիչը խաղից դուրս վիճակում չէր, այդ դեպքում պետք է գոլն արձանագրվեր, իսկ եթե Արտյոմն էր դիպչել, ուրեմն պետք է 11-մետրանոց նշանակվեր:

Պարզից էլ պարզ է: Սա առաջին վիճելի իրավիճակն էր:Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք մինչև մրցավարը նորից փոխեց խաղի ընթացքը:

Երկրորդ դեղին քարտի հետ կապված դրվագը ես չեմ ընդունում: Յանը գնդակով առաջ էր շարժվում և երբ ցանկացավ փոխանցում կատարել՝ մրցակցի խաղացողը ոտքը դրեց Յանի ոտքին… էլ ի՞նչ էր նա ցանկանում:

Տղան վազում էր, երբ դու վազում ես, ոտքդ օդի մեջ է, և երբ ներքևում մեկ այլ խաղացողի ոտք է հայտնվում, ինչպե՞ս կարող ես իմանալ այդ մասին: Այդպես դեղին քարտ է ցույց տալիս, ապա նրա երկրորդ սխալն է լինում», – ասել է Մոտան։