«Ռեալի» հայտացուցակը ՉԼ-ի «Շտուտգարտի» դեմ տնային հանդիպման համար📷

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի «Շտուտգարտի» դեմ տնային հանդիպման համար։

19 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում են հայտնվել կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմը և Օրելիեն Չուամենին, ովքեր վնասվածքների պատճառով բաց են թողել ակումբի վերջին հանդիպումները։

Возможно, это изображение текст

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Շտուտգարտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։