«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր կարծիքով կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին, ում մտերիմ ընկերը մահացել է։
«Հիմա Հոլանդը հիանալի մարզավիճակում է։ Ես չհարցրի՝ պատրա՞ստ է խաղադաշտ դուրս գալ։ Եթե Էրլինգը պատրաստ չլիներ, նա ինձ այդ մասին կասեր։
Հոլանդը անհավանական հարձակողական զենք է: Նա պետք է ուժեղ մնա: 90 րոպեի ընթացքում պետք է մոռանալ անձնական կյանքի մասին, եթե ճակատագիրը ապտակի երեսիդ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ESPN-ը։